Թուրքիայում վերջին 7 տարում 141 բանտ է կառուցվել

Իրադարձային 21.12.2020   13:27   111

Թուրքիայի մեջլիսի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Աբդյուլլաթիֆ Շեները բյուջեի նախագծի քննարկմանն անդրադարձել է իշխանությունների բանտային քաղաքականությանն ու բանտերի կառուցման թեմային, հայտնում է Ermenihaber-ը։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը վերջին 7 տարում 141 բանտ է կառուցել և 2021թ․ ևս 39 բանտ է նախատեսում կառուցել։

Շեները, դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչներին, ասել է․ «Հանրապետության պատմության ընթացքում (1923թ․ ի վեր – խմբ․) կառուցված բանտերի քանակով բանտեր եք կառուցել։ 2014թ-ից մինչև այսօր 141 բանտ եք կառուցել։ Թուրքիայում ընդհանուր 8 տարվա ընթացքում 180 նոր բանտ կառուցված կլինի։ Ներկայում 355 բանտ կա մեր երկրում»։

Ընդդիմադիր գործիչը նաև հայտնել է Թուրքիայում 2002-ից մինչև այսօր կալանավորների և բանտարկյալների թիվը։

«2002 թվականին կար 58․000 բանտարկյալ, 2019-ին՝ 291․500 բանտարկյալ։ Համաներմամբ ազատվել է 45․000 դատապարտյալ։ Այժմ բանտերում գտնվում է 265․000 մարդ»։

Ըստ Շեների՝ բանտարկյալների թվով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 8-րդ տեղը։ Աբդյուլլաթիֆ Շեներին արձագանքել է իշխող կուսակցության պատգամավոր Հասան Չիլեզը՝ նշելով. «Գումար կա, բյուջե կա, կառուցում ենք»։


 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz