Թուրքիայում վերջին 18 տարում ամենամեծ ներդրում կատարած երկիրը Նիդերլանդներն է

Աշխարհ 04.12.2020   16:00   115

Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել այդ երկրում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին։ Ըստ այդմ՝ նախարարությունը փորձել է առանձին փուլերով ներկայացնել մինչև իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  պաշտոնավարումը տնտեսությունում արձանագրված ոչ շոշափելի արդյունքները և ապա վերջինիս իշխանության տարիներին տնտեսական «նշանակալից զարգացումները»։

Նշվում է, որ Թուրքիայում, եթե 1984-2002թթ․ ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմում էին 14․6 մլրդ դոլար, ապա այդ ցուցանիշը 2003-2019թթ․ժամանակահատվածում հասել է 217,5 մլրդ դոլարի։

2002թ․ ի վեր Թուրքիայում ամենամեծ ներդրում կատարած երկիրը Նիդերլանդներն է (26 մլրդ դոլար), որին հաջորդում է ԱՄՆ-ն՝ 12 մլրդ 851 մլն դոլար ծավալով։ Վերջին 18 տարիների ընթացքում ամենամեծ ներդրում կատարարած երրորդ երկիրը Անգլիան է (11 մլրդ 651 մլն դոլար), իսկ չորրորդը՝ Գերմանիան, որի ներդրումների ծավալը կազմել է 10 մլրդ 629 մլն դոլար։ Գերմանիային հետևում է Ավստրիան՝ 10 մլրդ 165 մլն ծավալով։ Ցանկում վեցերորդն է Լյուքսեմբուրգը (9 մլրդ 821),  իսկ Ֆրանսիան՝ իններորդը՝ 7 մլրդ 528 մլն դոլար ծավալով։ 

Էրդողանի պաշտոնավարման ընթացքում Թուրքիայում զգալի ներդրումներ են կատարել Հունաստանը (ցանկում 11-րդն է), Ռուսաստանը (12-րդ), Կատարը (17-րդ), Սաուդյան Արաբիան (18-րդ),  Բելգիան, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Շվեյցարիան, Ճապոնիան, Քուվեյթը և Լիբանանը։   

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz