Թուրքիայում կտրուկ ավելացրել են կորոնավիրուսի թեստավորման ծավալները

Աշխարհ 27.08.2020   14:01   155

Թուրքիայում օգոստոսի 26-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 20 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Վերջինս նշել է, որ 1 օրում անցկացված 100․109 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․313 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1002 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 239.797 մարդ, իսկ 841 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավարակի 262․507 և մահվան 6․183 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 6 մլն 621.749-ի։

Նշենք, որ վերջին շաբաթներին Թուրքիայում օրական վարակվածության աճ է գրանցվել, որը պայմանավորված է թեստավորումների քանակի աստիճանական ավելացմամբ։

Աղբյուրը՝ ermenihaber.am


 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz