Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի

Աշխարհ 03.11.2020   11:01   104

Թուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 100-ի։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 100 մարդ, տուժել՝ 994-ը»,-ասված է վարչության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր 98 զոհի մասին։


Հիշեցնենք` Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում։

 


 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz