Թուրքիայի Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է քրդամետ կուսակցության փակման պահանջը

Աշխարհ 11.06.2021   13:00   520

Թուրքիայի գերագույն դատախազ Բեքիր Շահինը խոսել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) գործունեությունն արգելելու պահանջով երկրի սահմանադրական դատարան նոր մեղադրական եզրակացություն ուղարկելու և հետագա գործընթացների մասին:

Շահինն ասել է, որ ՍԴ-ն 15 օր ժամանակ ունի նոր մեղադրական եզրակացությունն ուսումնասիրելու համար, որից հետո պետք է որոշում կայացնի HDP-ն փակել-չփակելու, ինչպես նաև մեղադրական եզրակացությունում ներկայացված այլ պահանջները բավարարելու կամ չբավարարելու համար:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ մեղադրական եզրակացությունը կազմում է 843 էջ, քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելք է պահանջվել 451 HDP-ականի մասով ևս 69-ի նկատմամբ մեղադրանքներ կան ահաբեկչական կազմակերպության օգտին հայտարարություններ անելու վերաբերյալ: Մեղադրական եզրակացության մեջ պահանջվել է նաև սառեցնել նաև HDP-ի բանկային հաշիվները: 

Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մարտի 17-ին կազմված մեղադրական եզրակացությունը ետ էր ուղարկել դատախազություն: Պատճառն այն էր, որ մեղադրական եզրակացությունը թերի էր:
 


 Պիտակներ
         քրդամետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz