Թուրքիայի բնակչության 4․46 տոկոսը սիրիացիներ են

Արսենալ 03.06.2021   09:55   66

Թուրքիայի միգրացիայի վերահսկման վարչությունը տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ սիրիացի գրանցված փախստականների թիվը Թուրքիայում հասել է 3մլն 672.646-ի: Այս ցուցանիշը կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 4.46 տոկոսը: 

Նշվում է, որ Թուրքիայում սիրիացի ներգաղթյալներից 1մլն 414.080-ը բնակվում են քաղաքներում: 

Սիրիացիներն ամենից շատ բնակվում են Ստամբուլում (շուրջ 500.000, տեղի բնակչության 3.5 տոկոսը), իսկ Քիլիսում սիրիացի փախստականները թվով գերազանցում են տեղի բնակչությանը։

Ստամբուլից հետո ամենից շատ թվով սիրիացիներ բնակվում  են Գազիանթեփում՝ 449․667 (տեղի բնակչության 21.56 տոկոս), Հաթայում՝ 435․699 (26.33 տոկոս), Շանլըուրֆայում՝ 423․711 (20.10 տոկոս), Քիլիսում՝ 105.006 (74.23 տոկոս):

Սիրիացիները ամենաքիչը բնակվում են Բայբուրթում՝ 24, Արդվինում՝ 38 և  Դերսիմում՝ 43, Իգդիր`72 և Գյումյուշհանե՝ 88:

Սիրիացի փախստականները Թուրքիա էին ներգաղթել Սիրիայում 2011թ. սկսված քաղաքացիական պատերազմի հետևանքով: 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz