Թուրքական ԱԹՍ-ներն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար․ Ուկրաինայի ԱԳՆ

Աշխարհ 23.06.2021   11:26   49

Թուրքական անօդաչու թռչող սարքերն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար, որպեսզի նա երկու անգամ մտածի, մինչև Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ հարձակում կամ լարվածություն պլանավորելը։ Նույնը վերաբերում է Ուկրաինայի գնած մյուս բոլոր զինատեսակներին։ Եթե ՌԴ-ն Կիևի դեմ լայնամասշտաբ բախման կամ հարձակման գնա, ապա պաշտպանության համար ԱԹՍ-ներն Ուկրաինայի ցանկացած շրջանում կօգտագործվեն։

Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ ի պատասխան թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության այն հարցի, թե արդյո՞ք թուրքական ԱԹՍ-ները կարող են կիրառվել Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասի հակամարտության գոտում։

Ուկրաինայի արտգործանախարար Կուլեբան նշել է, որ պատրաստվում են թուրքական ԱԹՍ-ները վերազինել ուկրաինական շարժիչներով ու աշխատում են տեղայնացնել դրանց արտադրությունը։


 Պիտակներ
         Թուրքական ԱԹՍ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz