Տնտեսական աճն այս տարի կանխատեսվում է 4.6- 6.1 տոկոսի միջակայքում

Իրադարձային 03.06.2019   18:47   409

Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2019թ.-ին տնտեսական աճը նախատեսվում է գտնվել 4.6-ից 6.1 տոկոս միջակայքում, որին հիմնականում նպաստելու են մասնավոր սպառողները։

Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց Կենտրնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Արթուր Ջավադյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հիմնական դրույթները հաստատվել են փետրվար ամսվա հետազոտությունների ու մարդու իրավիճակի հիման վրա։

«Այս տարի ներդրումների աճն ակնկալվում է ավելի համեստ՝ պայմանավորաված 2018թ.-ին գրանցված բարձր աճով։ Տնտեսական աճի պահանջարկի վրա զուտ արտահանման և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն էլ տարվա ընթացքում կլինի որոշակի զսպող», - ասաց ԿԲ նախագահը։
Միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի զարգացումները մեծապես կորոշվեն տնտեսության արտադրման հզորությունների ընդլայնմամբ։ 2019 թվականի առաջին եռամսյակում ԿԲ նախագահի խոսքով գնաճը պահպանվել է հարաբերականորեն ցածր մակարդակում։ Մարտի դրությամբ այն կազմել է 1.9 տոկոս՝ կրելով իրականացված հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով և պայմանավորավծ թույլ պահանջարկի ազդեցությամբ։


 Պիտակներ
         ԿԲ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz