Թմրամոլության իրավիճակը Հայաստանում

Իրազեկիչ 27.06.2019   23:39   572

Թմրամոլությունը թմրամիջոցների չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն է, որը դրսեւորվում է թմրանյութերի ընդունման մշտական պահանջով: Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա): 
Թմրամիջոցը նյութ է, որը մուտք գործելով մարդու օրգանիզմ, ազդում է նյարդային համակարգի վրա եւ, ելնելով օգտագործման ծավալներից ու ժամկետներից, փոփոխում օրգանիզմի մեկ կամ մի քանի ֆունկցիա։ Ներարկվող թմրանյութերը մեծ դեր են խաղում ՄԻԱՎ-ի, տուրբերկուլյոզի, հեպատիտ B-ի և C-ի տարածման գործում:

Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը կազմում է շուրջ 1/4 միլիարդ մարդ, նրանցից 29,5 միլիոնը տառապում է թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան եւ վարքային խանգարումներով։

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6544, նախորդ տարվա 6010-ի համեմատ, որոնցից 2476-ը՝ափիանոային թմրամոլներ, 4065-ը՝ կանաբինոիդային, 3-ը՝ կոկաինային թմրամոլներ: 

Հաշվառվածներից 62%-ը 28-49 տարեկան են, 19% -ը՝ 50-64 տարեկան, 17%-ը՝ 19-27 տարեկան, մնացածը` 65 եւ բարձր տարիքի, եւ մինչեւ 18 տարեկան 7 անձ:

Տարածվածությամբ 1-ին տեղում Երեւանն է՝ 3007 կամ 52%, 2-րդը՝ Արմավիրի մարզը՝ 722 կամ 12%, 3-րդը՝ Կոտայքի մարզը՝ 542 կամ 9%:


 Պիտակներ
         թմրամոլություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz