Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերն աճել են

Իրադարձային 14.06.2021   11:02   42

«Արմենպրես»-ը թմրամիջոցների դեմ պայքարի, ապօրինի շրջանառության և իրացնելու համար պատասխանատվության ենթարկվելու, վիճակագրության, բուժման և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության թմրադեղերի ապօրինի շրջանառության և տարածման դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Արսեն Թադևոսյանի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն, թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանի հետ:

Ոստիկանությունը պայքարում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում գործում է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը։ Թմրամիջոց են համարվում նաև հոգեմետ, հոգեներգործուն նյութերը և դրանց պրեկուրսորները։

«Մեր վարչությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն իրականացնում է տարբեր գործառույթների միջոցով։ Անց են կացվում կանխարգելման միջոցառումներ, ԶԼՄ-ների միջոցով ենք փորձում զերծ պահել շատերին այդ ամենից, ինչպես նաև շատ կառույցների ու կազմակերպությունների հետ ենք համագործակցում։ Մենք նաև վերահսկողական գործառույթ ենք իրականացնում ոստիկանության ներքո գործող թմրամիջոցների դեմ պյքար իրականացնող բոլոր ծառայությունների նկատմամբ»,- նշեց Թադևոսյանը։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը համագործակցում է Ազգային անվտանգության ծառայության հետ, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության վարչության, Քննչական կոմիտեի, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների և մի շարք այլ ծառայությունների հետ։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում քրեական պատասխանատվության է ենթարկվել 104 անձ

2020 թվականին հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է հոգեմետ, հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 1 226 դեպք։ Դրանցից 532-ը վերաբերել են թմրամիջոցների հոգեմետ, հոգեներգործուն և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը։ Այդ հանցագործության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 141 անձ։

«2020 թվականին թմրամիջոցների մաքսանենգության համար հայտնաբերվել է հանցագործության 222 դեպք։ Նախորդ տարվա համեմատ աճ է նկատվում։ «Թմրամիջոցների հոգեմետ, հոգեներգործուն նյութեր ապօրինի շրջանառությունը առանց իրացնելու» հատկանիշներով հայտնաբերվել է հանցագործության 341 դեպք, իսկ քրեական պատասխանատվության է ենթարկվել 322 հոգի։ Այս պարագայում ստացվում է, որ մեկ անձը հանցագործություն է կատարել մի քանի անգամ»,- ասաց Թադևոսյանը։ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված է, թե յուրաքանչյուր թմրամիջոցի իրացումն ինչ չափաբաժնից սկսած է համարվում զգալի, խոշոր, առանձնապես խոշոր և մանր հանցագործություն։ Մանր չափաբաժնով թմրամիջոցների դեպքում կիրառվում է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Պիտակներ
         թմրամիջոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz