Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է France Football-ի Մունդիալի ընտրական փուլի խորհրդանշական թիմի կազմում

Սպորտ 27.04.2021   17:35   118

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է France Football-ի Մունդիալի ընտրական փուլի խորհրդանշական թիմի կազմում:

Խորհրդանշական թիմի կազմում ընդգրկված են դարպասապահ Թոմաս Շվեդկաուսկասը (Լիտվա), պաշտպաններ Միլան Շկրինիարը (Սլովենիա), Հարի Մագուայերը (Անգլիա), Կիրան Տիրնի (Շոտլանդիա), կիսապաշտպաններ Իոանիս Պիտասը (Կիպրոս), Տիգրան Բարսեղյանը (Հայաստան), Հանս Վանակենը (Բելգիա), Արիյան Ադեմին (Խորվաթիա), հարձակվողներ` Անդրեաս Սկով Օլսենը (Դանիա), Ալեքսանդր Միտրովիչը (Սերբիա), Գորան Պանդևը (Հյուսիսային Մակեդոնիա):

Բարսեղյանը Մունդիալի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու կազմում մասնակցել է 3 խաղի` դարձել 2 գոլի հեղինակ և նույնքան արդյունավետ փոխանցում կատարել:


 Պիտակներ
         Տիգրան Բարսեղյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz