Տարեվերջին Հայաստանը կվերադառնա 4%+-1,5% գնաճի թիրախային միջանցք. Ներսես Երիցյան

Իրադարձային 27.04.2021   16:39   97

Տարեվերջին Հայաստանը կվերադառնա 4%+-1,5% գնաճի թիրախային միջանցք: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

ԿԲ կանխատեսմամբ՝ գնաճը չի արագանա, եւ տարեվերջին Հայաստանը կվերադառնա 4%+-1,5% գնաճի թիրախային միջանցք: «Արդեն ապրիլի արդյունքներով մենք տեսնում ենք, որ մարտին պիկից հետո գնաճը ընթանում է դեպի անկում»,-նկատեց Երիցյանը:

Նրա խոսքով՝ գնաճի վրա ցածր ճնշման մասին վկայում է նաեւ ֆինանսական շուկայում ներկայիս դրությունը, որտեղ ապրիլին պահանջարկը, ԿԲ տվյալներով, եւս ցածր է: «Հայկական դրամի փոխարժեքը նվազել է ֆինանսական շուկաներում պահանջարկի բացակայության եւ բացասական սպասումների մեղման պատճառով: Քանի որ շուկաներում պահանջարկը ցածր է, ապա լուրջ տատանումներ չպետք է լինեն»,-նշեց նա:

Երիցյանը հավելեց, որ տատանումները խիստ անդրադառնում են ֆինանսական համակարգի վրա, քանի որ բանկերում ներդրումների գրեթե կեսը պահվում են դոլարով:   


 Պիտակներ
         ԿԲ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz