Տարբեր կազմակերպություններից շուրջ 200 հրեա հանդիպել են Երուսաղեմում հարձակման ենթարկված հայ հոգևորականի հետ

Իրադարձային 24.05.2021   12:05   98

Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ՝ տարբեր կազմակերպություններից և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի, ինչպես նաև Արբակ աբղ. Սարուխանյանի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Հանդիպման ընթացքում նրանք ներողություն խնդրեցին կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին: Քննարկվեց նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը»,- գրել է Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:


 Պիտակներ
         հայ հոգևորական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz