Սյունիքի կարևորությունը Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իրանի համար. Սուրեն Սարգսյան

Տեսանկյուն 17.05.2021   13:00   113

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում Սարգսյանն անդրադարձել է Սյունիքի խնդրին՝ գրելով.

«Հայաստանի իշխանությունները դավաճանաբար տապալել են Հայաստանի ինքնապաշտպանության կազմակերպման բոլոր հնարավորությունները: 

Իրանի համար Սյունիքը արտաքին սահման է: Ելք դեպի ԵԱՏՄ (որին ցանկանում է միանալ): Միակ ցամաքային սահմանը ԵԱՏՄ-հետ: Եթե Իրանը կորցնում է այս սահմանը, ապա ամբողջապես հայտնվում է Թուրքիայից (ՆԱՏՕ) կախվածության մեջ: Իրանը կորցնում է նաև դեպի Սև ծով և Եվրոպա դուրս գալու (Հայաստանի և Վրաստանի միջով) Թուրքիայից անկախ ճանապարհ:

Կարծում եմ այս պարբերությամբ նկարագրեցի նաև ԱՄՆ և Իսրայելի շահը: Թուրքիայի համար Սյունիքը տալիս «Մեծ Թուրան» նախգիծն իրականացնելու հնարավորություն: Սա էապես բարձրացնելու է Թուրքիայի ազդեցությունը իսլամական և թյուրքական աշխարհում:

Թուրքիան դառնալու է գլոբալ գերտերություն (ԱՄՆ-ի և Չինաստանի պես): Դրանից զատ, միջինասիական երկրների նավթագազային ռեսուրսները (և ոչ միայն միջինասիական) կանցնեն Սյունիքով (այն կարող է լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմում) ինչի արդյունքում Եվրոպան էներգակիրների հարցում կախված կլինի ոչ թե Ռուսաստանից, ինչպես որ հիմա է, այլ բացառապես Թուրքիայից: Կարծում եմ այս պարբերությամբ նկարագրեցի նաև Ռուսաստանի շահը:

Գումարած դրան Ռուսաստանի ազդեցությունը էապես կնվազի ոչ միայն Եվրոպայում, այլև Միջինասիայում: Միաժամանակ Ռուսական ռազմաբազա Սյունիքում նշանակում է ռազմաբազա Թուրքիայի քթի տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ հիմա պատմական անդրադարձ:

Դեռևս 1992թ. Թուրքիայի նախագահ Օզալը Բուշ ավագին համոզում էր:

«Եկեք փոխանակենք Սյունիքը Ղարաբաղի հետ: Ղարաբաղը հայերին, Սյունիքը՝ Ադրբեջանին: Բոլոր խողովակաշարերը գնում են Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով են անցնում։ Նույնիսկ հիմա Թուրքմենական գազը գնում է Ռուսաստանի միջով։ Իմ պլանի օգնությամբ մենք կարող ենք այդ խողովակաշարը Ադրբեջանի միջոցով միացնել Թուրքիային և տանել Եվրոպա։ Այս պետությունները կարիք ունեն դուրս գալու դեպի Եվրոպա ոչ Ռուսաստանի տարածքով»:

Եվ այս ամենում ցավալին այն է, որ Հայաստանի իշխանությունները դավաճանաբար տապալել են Հայաստանի ինքնապաշտպանության կազմակերպման բոլոր հնարավորությունները»:


 Պիտակներ
         Սուրեն Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz