Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից

Աշխարհ 11.08.2020   15:48   106

Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից։ Նա այժմ գտնվում է Լիտվայում։ Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է Լիտվայի ԱԳ նախարար Լիսաս Լինկյավիչուսը։

«Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայում է, նրան որևէ վտանգ չի սպառնում»,-գրել է Լինկյավիչուսը։

Հիշեցնենք՝ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, որով 80,08 տոկոսով հաղթել էր գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում սրվել էր ներքաղաքական վիճակը, սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք ճնշվել էին կոշտ միջոցներով։



 Պիտակներ
         Սվետլանա Տիխանովսկայա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb