Sputnik V պատվաստանյութն արդեն Թուրքիայում է

Աշխարհ 15.06.2021   13:00   53

Թուրքիան ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։

Ռուսական պատվաստանյութը տեղափոխող ինքնաթիռը վայրեջք է կատարել Ստամբուլի Էսենբողա օդանավակայանում։

Թուրքիայի Առողջապահության նախարարը դեռևս ապրիլ ամսին հայտարարել էր, որ 6 ամսվա ընթացքում Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ռուսական պատվաստանյութի 50 միլիոնանոց խմբաքանակ։

Մինչև հունիս ամսվա վերջ նախատեսվում էր 30 միլիոն չափաբաժնի ներմուծում։

Բացի այդ՝ Թուրքիան համաձայագիր է ստորագրել Ռուսաստանի հետ տեղում Sputnik V պատվաստանյութի արտադրություն իրականացնելու համար։


 Պիտակներ
         Sputnik V


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz