«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց

Օրենքի ուժով 08.04.2019   10:41   572

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ,  որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը  և  2 ամսով կալանավորել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

Նիստին զուգահեռ դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընկերության աշխատակիցները։

Հիշեցնենք՝ Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:


 Պիտակներ
         «Սպայկա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz