Սուրեն Սահակյանի գրառումը

Տեսանկյուն 06.08.2020   20:30   370

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Միքայել Նահապետյանն օրերս մի հին պատումի մասին էր ասում, որն էսօրվա անցուդարձին շատ ա նման :) Ասում ա ֆրանսիական հերթական մի հեղափոխության ժամանակ, երբ հեղափոխականները կռվով հասնում են կառավարության շենքի մոտ, հերթական կառավարության հերթական արտգործնախարարը օգնականի հետ պատուհանից հետևում ա իրադարձությունների զարգացմանը.

- Ըհը´, Ժակ, մերոնք կարծես հաղթում են:
- Իսկ էս կռվողներից որոնք են մերոնք, մոնսենյոր?
- Նրանք, որոնք կհաղթե´ն, Ժակ:

Ենթադրում եմ, որ էս խոսքերը վերագրվում են ֆրանսիացի քաղաքական գործիչ, տարբեր կառավարություններում որպես արտգործնախարար աշխատած Մորիս Թալեյրանին: Հենց նրան էլ մի այլ դարձվածք են վերագրում: Թալեյրանը մի առիթով ասել ա, թե.

- Դավաճանությունը ժամկետի հարց է: Ճիշտ ժամանակին դավաճանել, նշանակում է ճիշտ կանխատեսել:

Էս երկուսն էլ իդեալական վերաբերում են Ամուլսարի հարցին կառավարության ու կառավարող ուժի էսօրվա դիրքորոշմանը:

Նրանք, կարծես, ակնդետ հետևում են, թե հանքի շահագործման ջատագովների ու ժողովրդի բախման մեջ ում հաղթելու շանսերն ավելի մեծ կլինեն և, ըստ այդմ, ում դավաճանել, ում տրված խոստումների մասին արժե մոռանալ, որ սկզբունքները, գրողը տանի, արժե ոտնատակ տալ: Բարդ խնդիր ա, իհարկե: Մի փոքրիկ հետույքով երկու կամ ավելի աթոռներին նստելու փորձերը հիմնականում ձախողվում են ու փորձողները ոչ մի աթոռն են ստանում, ոչ մյուսը»:



 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb