Սուդանում 2 ապստամբ նահանգներ ինքնավար կարգավիճակ են ստացել

Աշխարհ 21.06.2021   14:02   71

Սուդանի Ինքնիշխան խորհրդի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը կիրակի սահմանադրական հրաման է ստորագրել երկրի երկու ապստամբ նահանգներին՝ Հարավային Կորդոֆանին և Երկնագույն Նեղոսին ինքնավար շրջանի կարգավիճակ տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։

Որոշումն ընդունվել է՝ ի կատարում խաղաղ համաձայնագրի, որը ստորագրվել էր անցած տարվա հոկտեմբերին Ջուբայում՝ կենտրոնական կառավարության և Սուդանի ապստամբական շարժումների խմբի միջև։

Նշվում է, որ այդ քայլով վնաս չի հասցվի Սուդանի ամբողջականությանն ու ժողովրդին։

Սուդանի ապստամբ շրջաններում զինված հակամարտությունը հարյուր հազարավոր մարդային կյանքեր է խլել։


 Պիտակներ
         Սուդան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz