Սնկից թունավորում. ախտանշանները և ինչպե՞ս խուսափել

Առողջական 02.05.2021   21:30   878

Սնկից թունավորման կլինիկական հիմնական ախտանշաններն են՝

  • որովայնի կտրուկ ցավ
  • սրտխառնոց
  • անընդհատ փսխումներ
  • առատ քրտնարտադրություն
  • թքահոսություն
  • գլխապտույտ, գլխացավ
  • անհագ ծարավի զգացում
  • հալյուտինացիաները` առանց քնկոտության
  • դեմքի կարմրություն
  • սրտխփոց
  • վախի զգացում
  • լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդ, դեղնուկը, լյարդային կոմա, երիկամների ախտահարում
  • գիտակցության կորուստ

Հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։

Սնկից թունավորումներից խուսափելու համար պետք է հետեւել մի քանի կանոնի՝

  • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ
  • չհավաքել սունկ ճանապարհների եզրերից
  • ուտելի եւ թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ եւ կարող են արտաքին տեսքով շատ նման լինել
  • սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները
  • չուտել հում սունկ
  • երեխաներին չկերակրել սնկով
  • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր
  • թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում
  • չզբաղվել ինքնաբուժմամբ:

Աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ:


Աղբյուրը՝ Doctors.am


 Պիտակներ
         թունավորում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz