Սկանդալ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ)

Աշխարհ 05.02.2020   10:57   283

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ամենամյա ուղերձի (State of the Union Address) ընթացքում հերթական անգամ արձանագրվել է նախագահի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի լարված հարաբերությունները:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Թրամփը մտել է դահլիճ, բարձրացել ամբիոն և ելույթի տեքստը փոխանցել իր հետևում գտնվող Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին:

Երբ Փելոսին ձեռքն առաջ է մեկնել նախագահին բարևելու համար, երկրի ղեկավարը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով շրջվել է դեպի կինը։ Թրամփի քայլից ապշած Փելոսին նյարդային ժպտացել է և ի պատասխան հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը:

Ավելի ուշ խոսնակը լրագրողներին հայտնել է տեքստը պատռելու պատճառը: 

«Դա ստերի մանիֆեստ էր»,-ասել է քաղաքական գործիչը:



 Պիտակներ
         սկանդալ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb