Սիրիայում հինգ մարդ է զոհվել զինյալների կողմից խաղաղ ցույցը ցրելու ժամանակ

Աշխարհ 18.05.2021   17:22   115

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) արաբ-քրդական կազմավորման մարտիկները կրակ են բացել Էլ Հասաքի նահանգում խաղաղ ցուցարարների ուղղությամբ: Քաղաքացիները բողոքով հանդես են եկել վառելիքի գները բարձրացնելու քրդական վարչակազմի որոշման դեմ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տեղում հաղորդել Է իրազեկված մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Էլ Հասաքի նահանգի Կանա, Ալ Հադաժա, Ռաշիդիա եւ Հադադիա բնակավայրերի բնակիչները բողոքի ակցիայի Էին դուրս եկել իրենց կողմից վերահսկվող տարածքներում վառելիքի գները բարձրացնելու քրդական վարչակազմի որոշման դեմ: ՍԴՈւ-ի զինյալները կրակ են բացել ցուցարարներին ցրելու համար, ինչը հանգեցրել Է հինգ մարդու զոհվելու»,-պատմել Է գործակալության զրուցակիցը:

Գործակալության մեկ այլ աղբյուրի խոսքով՝ ցուցարարները արգելափակել են Էլ-Հասաքի-Դեյր Էզ Զոր ճանապարհը՝ հանդես գալով խաղաղ բնակիչների վրա ՍԴՈւ-ի հարձակումների դեմ: «Բնակիչներն այրել են ՍԴՈւ-ի պահակակետը, որը գտնվում Է Էլ Հասաքի նահանգի հարավային Շադդադի քաղաքի արեւելքում»,-հավելել Է աղբյուրը:


 Պիտակներ
         Սիրիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz