Սիրիայում հակամարտության քաղաքական լուծում է հարկավոր․ Գուտերեշ

Աշխարհ 11.05.2021   16:05   106

Սիրիային, առավել քան երբևէ, հարկավոր է հակամարտության քաղաքական լուծում, քանի որ երկրում իրադրությունը սառել է՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում։ Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հուսով եմ՝ կկարողանանք հասնել այն բանին, որպեսզի սիրիացիների կողմից ղեկավարվող սահմանադրական հանձնաժողովն արդյունավետորեն աշխատի»,-նշել է նա՝ հավելելով, որ քաղաքական լուծման որոնումը բացարձակապես անհրաժեշտ է։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz