Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Իրադարձային 23.06.2021   12:06   45

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իրենց համար ավանդական բարեկամական երկրներից է: Նա մասնավորապես նշել է, որ նախորդ տարի Չինաստանն ու Հայաստանը ձեռք ձեռքի պայքարել են կորոնավիրուսի համավարակի դեմ, ինչը նոր խթան է հանդիսացել երկկողմ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար:

«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»,- մասնավորապես ասված է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի շնորհավորական ուղերձում: 


 Պիտակներ
         Սի Ծինփին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz