Շոկոլադե բլուրներ, Ֆիլիպիններ

Art News 20.06.2021   22:00   2205

Ֆիլիպինների կազմում գտնվող Բրոխոլ կղզում երկնային գեղեցկություն ունեցող մի վայր կա՝ Շոկոլադե բլուրները։ Լայնարձակ արևադարձային անտառի տարածքում մի քանի հարյուր բլուրներ են վեր խոյանում, որոնք հսկայական տրյուֆել շոկոլադե կոնֆետներ են հիշեցնում։ Խորհրդավոր բլուրները արդեն քանի տարի է՝ շարունակում են մնալ մոլորակի ամենաանսովոր բնական տեսարժան վայրերից մեկը։ Մինչև օրս գիտնականներին չի հաջողվել այս բլուրների ծագման հետ կապված մեկ ընդհանուր եզրակացության գալ։ Տեղացիները շոկոլադե բլուրների հետ կապված բազմաթիվ հետաքրքիր լեգենդներ են պատմում։

Բլուրների հստակ թիվը նույնպես հայտնի չէ։ Եղած տվյալների համաձայն՝ դրանց թիվը տատանվում է 1500-ից 1700-ի միջև։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գեղատեսիլ կղզու տարածքը կազմում է մոտ 50 քառակուսի կիլոմետր, բլուրների տեղադրության նման խտությունը իսկապես անսովոր է։ Բլուրների բարձրությունն էլ տարբեր է՝ 30-ից մինչև 121 մետր, բայց դրանք բոլորը չէ, որ «շոկոլադե» են։ Համարյա բոլոր բլուրները խիտ կանաչ խոտածածկույթ ունեն, իսկ երբ խոտը չորանում է, բլուրները սրճագույն երանգ են ստանում։ Հատկապես գեղեցիկ տեսք ունեն բլուրները անձրևից հետո, երբ դրանք ծածկող թոշնած խոտը խոնավանում է։

Բոխոլ կղզու ֆանտաստիկ այս լանդշաֆտը եզակի է։ Գիտնականների առաջ քաշած գլխավոր վարկածի համաձայն՝ այն առաջացել է հրաբխային ակտիվության արդյունքում։ Մինչև վերջերս բլուրները պաշտոնական անուն ունեին՝ Կարմեն-Հիլզ, իսկ «շոկոլադե» անունը դրանց տվել է ամերիկացի զբոսաշրջիկներից մեկը։ Ամենաբարձր բլուրներից մեկից տեղանքը դիտելիս նա այն նմանեցրել է «Hershey Kisses» կոնֆետների տուփի հետ։ Այդ օրվանից սկսած բլուրները վառ ոչ պաշտոնական անուն են ստացել՝ Շոկոլադե բլուրներ։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը


 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz