Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն ռեկորդային թվով հայ շախմատիստներ

Սպորտ 29.06.2021   15:30   195

Հուլիսի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։

Այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվը առավելագույնը եղել է 4։

Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։


 Պիտակներ
         շախմատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz