Սեզոնային ալերգիկ ռինիտ

Առողջական 07.06.2021   20:30   135

Սեզոնային ալերգիկ ռինիտի առաջացման պատճառն օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի եւ մոլախոտերի ծաղկափոշին է: Ծառերի ծաղկափոշին ամենատարածվածն է գարնանը, հետեւաբար այս շրջանում որոշ երեխաների մոտ կարող են նկատվել ալերգիկ ռինիտի ախտանիշներ:

Սեզոնային ռինիտներն առավել բնորոշ են մինչեւ 5 տարեկան երեխաներին՝ որպես ալերգիայի առաջին դրսեւորում:

Հիմնական ախտանիշներն են՝

  • քթի փակվածություն
  • քթահոսություն
  • քոր՝ աչքերի եւ քթի հատվածում
  • աչքերի կարմրություն
  • փռշտոց

Ախտանիշները սովորաբար առաջանում են ալերգենի հետ շփումից հետո` րոպեների ընթացքում։ Ախտանիշների արտահայտվածությունը փոփոխվում է սեզոնի ընթացքում` ի պատասխան օդում եղած ծաղկափոշու խտության:

Բուժումը տեղային քթի սփրեյներն են: Եթե փռշտոցը եւ հազը հաճախանում են, նաև հակաալերգիկ դեղորայք է նշանակվում:

Ալերգիկ ռինիտի բոլոր դեպքերում ալերգենի ազդեցությունից խուսափելը պակասեցնում է ախտանիշները եւ դեղի պահանջը, եւ դա առաջնահերթ է միջին եւ ծանր ախտանշաններով հիվանդների համար:

Սեզոնային ռինիտների ժամանակ կարեւոր է բժիշկին դիմելը, որպեսզի կատարվի ալերգենների քննություն եւ պարզվի, թե կոնկրետ ինչի հանդեպ է ալերգիան:

Աղբյուրը՝ Doctors.am


 Պիտակներ
         ալերգիկ ռինիտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz