Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու

Քաղաքական 10.05.2021   11:59   116

 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին կայցելի Բաքու, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ եւ տարածաշրջանային հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը կտեւի մայիսի 10-11-ը:

Լավրովի՝ Բաքու այցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Նախիջևան, որտեղ մասնակցում է ռազմական օդանավակայանի բացման արարողությանը:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լավրովի այցի ընթացքում նախատեսում է հանգամանորեն քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

ՌԴ ԱԳ նախարարը վերջին անգամ Ադրբեջանում էր եղել 2020 թվականի նոյեմբերին ՝ պատերազմից անմիջապես հետո:

Լավրովը մայիսի 5-6-ը Երևանում էր:


 Պիտակներ
         Սերգեյ Լավրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz