Սերգեյ Բագրատյանը Զարուհի Բաթոյանից չէր սպասում

Քաղաքական 20.06.2019   12:42   514

Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, փորձել է ճշտել վերջինի արած արտահայտությանը, թե «պետք չէ իրենց համոզել, որ ժողովրդի վիճակը վատ է, իրենք ժողովրդի կառավարությունն են»։

Ըստ պատգամավորի՝ ինքը մինչև հեղափոխությունը մեծագույն ակնածանք է ունեցել Բաթոյանի նկատմամբ և բոլորից նման արտահայտություն կսպասեր, բայց ոչ Բաթոյանից:

‹‹Հայկ Սարգսյանն էլ մի օր ասաց, որ ժողովրդի կառավարության վրա մի գոռացեք: Կարծես թե բոլորս թուրքի բաշի բոզուկներն ենք, դուք ժողովրդի կառավարությու՞ն եք։ Բոլորն էլ ժողովրդի կառավարությունն են ու ծառայում են ժողովրդին››,-նշել է ԲՀԿ պատգամավորը:
 

‹‹Եթե ձեզ ասում են՝ ժողովրդի վիճակը վատ է դա չի նշանակում, որ դուք պետք է հակադարձեք այս արտահայտությանը››,-ասաց Բագրատյանը:


 Պիտակներ
         Բաթոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz