Սերբիան հրաժարվել է Ռուսաստանի և Բելառուսի հետ զորավարժություններից

Աշխարհ 10.09.2020   11:44   46

Interfax-ի փոխանցմամբ՝ Սերբիան չեղարկել է իր մասնակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ համատեղ «Սլավոնական եղբայրություն» զորավարժություններին։ Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ այս որոշումը պայմանավորված է է Եվրոպական Միության ճնշմամբ։

ԵՄ-ն պահանջել է հրաժարվել զորավարժություններից Բելառուսում տիրող իրավիճակի պատճառով՝ սպառնալով Սերբիայի «եվրոպական ապագայի» հեռանկարներին։

Վուլինի խոսքով՝ սրա պատճառով Սերբիայի կառավարությունը որոշել է առաջիկա 6 ամիսներին դադարեցել բոլոր համատեղ զորավարժությունները և զինված ուժերի հետ կապված նախագծերին մասնակցությունը ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի, Արևելքի և Արևմուտքի հետ։

Սերբիայի պաշտպանության նախարարը հաղորդել է, որ այս որոշումը Սերբիային թույլ կտա պահպանել ռազմական առումով չեզոք երկրի իր կարգավիճակը և իրեն պաշտպանել անհարկի քաղաքական և տնտեսական ճնշումից։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb