Սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը

Իրադարձային 06.05.2021   09:05   114

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը, ինչի հետևանքով քաղաքի զտիչ կայան հասնող ջրի ծավալները զգալիորեն նվազել են: Բացի այդ, ջուրը պղտորված է, և այն մաքրելու համար սովորականից ավելի երկար ժամանակ է պահանջվում:

Ուստի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները նույնպես կկրճատվեն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ժամանակավոր անջատումներ կլինեն: «Ջրմուղ-կոյուղի» ընկերության բրիգադները աշխատանքներ են տանում վթարի վերացման ուղղությամբ:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը և, ի պատասխան շրջանառվող լուրերի, հավաստիացնում ենք՝ ջրամատակարարման համակարգի խնդիրները պայմանավորված են բացառապես եղանակային պայմաններով»,-ասվում է հայտարարության մեջ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz