Սեֆիլյանը՝ իշխանության հեռացման մասին

Քաղաքական 28.01.2021   14:59   157

Մեր բանակը վիրավոր է, ազգովի պարտավոր ենք դիմանալ և դիմադրել՝ մինչև մեր բանակը նորից ոտքի կկանգնի և մեր ազգի արժանապատվությանը տեր կկանգնի:

Այս մասին «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի անդամ ժիրայր Սեֆիլյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները նոյեմբերի 9-ից հետո ընդհանրապես տեսադաշտում չպետք է երևային։

«Եվ ցավալին այն է, որ պահի լրջությունը չգիտակցելով՝ նրանք տակավին շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներին։ Բայց մենք համոզված ենք, որ երկար չի տևելու այս վիճակը, և մեր ժողովուրդը դուրս է գալու այս ծանր հոգեվիճակից, դեպրեսիայից, և ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Ազգովի լծվելու ենք գործի, դիմադրելու ենք, և բոլոր ճանապարհները տանելու են դեպի ազգ-բանակ»,- նշեց Սեֆիլյանը։

Նրա կարծիքով՝ իշխանություններին կհեռացնի ժողովուրդը։
 


 Պիտակներ
         Սեֆիլյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz