Սամվել Բաբայան. «Հոկտեմբերի 27-ի գլխավոր անձը նստած ա»

Հրատապ 19.04.2019   12:55   1171

Այսօր հրավիրված ասուլիսին Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, պատասխանել է Հոկտեմբերի 27-ին վերաբերող լրագրողների հարցերին։ «Հոկտեմբերի 27-ի գլխավոր անձը նստած ա»,-հայտնել է բանախոսը։

Ըստ Բաբայանի՝ Հոկտեմբերի 27-ի գլխավոր դերակատարը ողջ առողջ է: Ուստի, դատախազությունը, քննիչները պետք է նորից քննություն սկսեն: «Հիմա էլ ոչ մեկը չկա չէ՞, որ իրենց խանգարի։ Ազատ քննություն թող սկսեն՝ պարզեն։ Ինձ թվում է, որ իրոք անկեղծ քննություն սկսեն, այն է՛ն, հիմի որ գոռում ա, իրանք մտնելու են էն կամերը։ Ովքեր էն տղայի հետ հանդիպել են մինչև 99 թիվը, հերթով պիտի գնան էդ կամերան։ Իրանք շատ լավ գիտեն՝ իրանք ով են, էս ցիրկ ա, որ խաղում են, ոչ մի բան չկա, փորձում են իրանց արածը գցեն ուրիշի վրա։ Էդ անձը  շփվել ա մարդկանց հետ, ոչ թե շարքային մարդկանց՝ այլ ղեկավար մարմինների հետ։ Ինչի՞ց է խոսել, ինչի՞ է ինքը պառլամենտից զանգում ոմանց, ասում է՝ եկեք, հավաքվեք, ժողովուրդը հանեք, սա որ պարզեք՝ հասկանալու եք՝ դրդիչը ով ա»։

Ինչ վերաբերում է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հայտնի նամակին՝ Բաբայանը հայտնեց, թե չի ընթերցել այն՝ հավելելով․ «Մեղրին 49 կիլոմետր հատվածով Ղարաբաղի հսկողության ներքո է: Ինչպես իրենք են ասում՝ բանակցություններ էր գնում, որ Մեղրին այդ 49 կիլոմետրը հանձնեն։

Ես այնտեղ հրամանատար՝ առանց ի՞նձ էին կարողանալու հանձնել: Ինձ հետ որեւէ հարց չի քննարկվել: Ինձ համար մեծ հաշվով հետաքրքիր էլ՝ չի ինչ են խոսել: Իմ բառերի տակ ոչ մեկի պաշտպանությունը մի փնտրեք: Ես չկամ այդտեղ» 

 


 Պիտակներ
         Սամվել Բաբայան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz