Սամվել Ալեքսանյանն ու Համլետ Ղուշչյանն առերեսվել են

Իրադարձային 05.06.2019   11:14   461

Հունիսի 3-ին ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հանդիպել է իրեն ծանր հանցագործության մեջ մեղադրող լրագրող Համլետ Ղուշչյանին168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Քնննչական կոմիտեում նրանք առերեսվել են ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Սամվել Ալեքսանյանը շարունակել է պնդել, որ իրենց միջև երբևէ հանդիպում չի կայացել, և, որ էկրանից իրեն ծանոթ լրագրող Ղուշչյանին առևանգելու փորձ չի արել ու առհասարակ դրա դրդապատճառը չի ունեցել:

Մինչդեռ հակառակ կողմը՝ Համլետ Ղուշյանը, շարունակել է պնդել, որ իրեն լռեցնելու համար Սամվել Ալեքսանյանը 2001 թվականին առևանգել է իրեն և, «կրիմինալ» տեսարան նկարագրելով, լրագրողը պնդել է, որ Սամվել Ալեքսանյանը՝ ատրճանակը գլխին պահելով, սպառնացել է իրեն:


 Պիտակներ
         Համլետ Ղուշչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz