Սև խոռոչի լուսանկարի հեղինակները 3 մլն դոլար են ստացել

Science News 06.09.2020   22:45   1679

Event Horizon Telescope (EHT) նախագծի գիտնականները, որոնք աշխարհին են ներկայացրել սև խոռոչի ստվերի՝ պատմության մեջ առաջին լուսանկարը, շահել են հեղինակավոր և գիտական աշխարհում, հիմնարար ֆիզիկայի ոլորտում ամենաթանկ մրցանակը՝ Breakthrough Prize-ը։

Այս մասին ասվաում է մրցանակի կազմակերպիչների կայքում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Event Horizon Telescope նախագիծը ապրիլին հրապարակել է սև խոռոչի ստվերի առաջին լուսանկարը, որն ստացվել է ռադիոհեռադիտակների ցանցի օգնությամբ։

Դրանք օբյեկտի դիտարկումներն սկսել էին М87 գալակտիկայի կենտրոնում 2017-ի ապրիլին։

Մրցանակը դրամական արտահայտությամբ կազմում է 3 մլն դոլար, այն հավասար կբաշխվի նախագծի 347 մասնակիցների միջև։



 Պիտակներ
         Սև խոռոչներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb