Ռուսաստանը սահմանափակել է Սև ծովի որոշ շրջաններոի վրայով չվերթները

Աշխարհ 21.04.2021   14:41   90

Ռուսաստանը երեք տարբեր ավիաանձնակազմի ծանուցում՝ NOTAM է հրապարակել, որոնցով արգելել է Ղրիմի և սևծովյան մի շարք շրջանների վրայով քաղաքացիական ավիաչվերթներ իրականացնել։

Razm.info-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ NOTAM-ներն աննշան փոփոխություններով գործելու են մինչև ապրիլի 24-ը։ Թռիչքներն ամբողջությամբ արգելվում են Սիմֆերոպոլի շրջանի մի շարք օդային ուղիներում: Որոշ տարածքներում թռիչքներն արգելված են 11.900 մետրից բարձր տարածությունում, ինչը գերազանցում է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքի բարձրությունը:

Հիշեցնենք, որ այժմ 2021 թ․ ձմեռային ուսումնական փուլն ամփոփելու նպատակով Ռուսաստանը Հարավային ռազմական շրջանում ստուգումներ է անցկացնում, որին մասնակցում է ավելի քան 50 միավոր ավիացիոն միջոց և շուրջ 20 նավ տարբեր ստորաբաժանումներից: Ստուգումների շրջանակում ապրիլի 14-ին մեկնարկել են նաև ՌԴ Զինված ուժերի Սևծովյան նավատորմի վարժանքները:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz