Ռուսաստանը դուրս է գալիս «Բաց երկինք» միջազգային պայմանագրից

Աշխարհ 08.06.2021   10:20   47

Հունիսի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Բաց երկինք» պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մասին որոշումը, որն ընդունվել էր հունիսի 2-ին՝ ՌԴ Պետական դումայի վերին պալատի քվեարկության ժամանակ։

Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։

Մինչ այդ՝ մայիսի 19-ին, Ռուսաստանի Պետական դումայի ստորին պալատը միաձայն քվեարկել էր պայմանավորվածությունից դուրս գալու որոշման օգտին, սակայն վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, հայտնել էր, որ պատրաստ է հետ կանգնել որոշումից, եթե նույնն անի ԱՄՆ-ն։ Օրենքն, այնուամենայնիվ, ընդունվեց։

Նշենք, որ մայիսի 27-ին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի հետ զրույցում հայտնել էր, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում փոխել նախորդ տարվա նոյեմբերին Դոնալդ Թրամփի ընդունած որոշումը «Բաց երկինք» պայմանագիրը խզելու մասին։

Պայմանագրի խզումը ԱՄՆ-ն պատճառաբանում է ռուսական կողմից պայմանները խախտելով։ Սակայն որոշ դեմոկրատ կոնգրեսականներ այս որոշումն անընդունելի և վտանգավոր են համարում Արևմուտք–ՌԴ հարաբերությունների կայունության ապահովման տեսանկյունից։

Կոնգրեսականների պնդմամբ՝ ԱՄՆ-ի որոշումը չի փոխվի հունիսի 16-ին Ժնևում կայանալիք Ջո Բայդեն-Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Սակայն նախագահ Բայդենն ակնկալում է քննարկել հարցը։ Նա անհեռատես էր որակել Դոնալդ Թրամփին՝ «Բաց երկինքը» չեղարկելու համար։

«Բաց երկինք»–ը միջազգային պայմանավորվածություն է 34 երկրի միջև, որի նպատակն է վերականգնել փոխադարձ վստահությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ միմյանց ռազմական գործունեության դիտարկման համար ծառայող մեխանիզմների կատարելագործման ու սպառազինության առքուվաճառքին հետևելու միջոցով։ Պայմանագիրը սահմանում է անդամ երկրների թռչող սարքերի անարգել մուտքը միմյանց օդային տարածք։


 Պիտակներ
         «Բաց երկինք»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz