Ռուսաստանը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին հորդորում է հրաժարվել Սև ծովում զորավարժություններ անցկացնելուց

Աշխարհ 23.06.2021   14:00   54

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն իր Twitter-ում կոչ է արել հրաժարվել Sea Breeze-2021 բազմազգ զորավարժություններից, որոնք անցկացվելու են Ուկրաինայում և Սև ծովում: 

«Sea Breeze զորավարժությունների մասշտաբային և հստակ ագրեսիվ բնույթը ոչ մի կերպ չի համապատասխանում Սևծովյան տարածաշրջանի անվտանգության իրական խնդիրներին: Այն կբարձրացնի միջադեպերի ռիսկը: Զորավարժությունները խրախուսում են Կիևի ռազմատենչ տրամադրությունները»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ:

Ըստ գերատեսչության՝ միայն Սևծովյան երկրները կկարողանան նվազեցնել լարվածությունն այս տարածաշրջանում, պայմանով, որ «դրսից» չխառնվեն այդ գործընթացին:

«Մենք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հորդորում ենք դադարեցնել ռազմական գործողությունները Սև ծովում: Տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար բազմակողմ ջանքերի օրինակ է #Blackseafor ձևաչափը, որն ուղղված է ծովում վստահության ամրապնդման միջոցառումների ամրապնդմանը»,- հորդորում է դեսպանատունը:


 Պիտակներ
         զորավարժություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz