Ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանում ջրատարի անցկացման աշխատանքների անվտանգությունը

Իրադարձային 30.06.2021   11:10   207

Ռուս խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ, ինչպես նաև հարակից բնակավայրեր խողովակաշարի անցկացման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ տեղի բնակիչները դիմել են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոն՝ աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, քանի որ ջրատար կայանը և խողովակաշարի երթուղին գտնվում են շփման գծի մոտ:

Գերատեսչությունը հավելում է, որ վերականգնման աշխատանքների վայրում ռուս սակրավորները ստուգել են շրջակա տարածքը՝ որոնելով պայթյունավտանգ առարկաներ, որից հետո միայն թույլ են տվել ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

Խողովակաշարի փոխարինումից հետո Մարտունու շրջանի ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz