Ռոբերտ Քոչարյանը՝ մանդատները վերցնելու մասին

Քաղաքական 22.06.2021   11:50   62

«Հայաստան» դաշինքը դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ վերցնել մանդատը, թե ոչ, սակայն Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ փողոցային պայքարը պետք է զուգակցել պառլամենտական պայքարի հետ:

«Մենք դաշինքում վերջնական որոշում մանդատներ վերցնելու վերաբերյալ չունենք: Երեկ քննարկում էինք, և Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն բերեց, որ մարտական գործողությունների ժամանակ եթե ամբողջական խնդիր չի լուծվում, և դու պահում ես ինչ-որ խրամատներ, ապա պիտի այդ խրամատները ոչ թե պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար։

Հիմա պատերազմ չի, բայց քաղաքական պայքար է, և այդ համեմատությունը կարելի է ավելի մեղմ տերմիններով կիրառել նաև այս պարագայում»,-այս մասին «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


 Պիտակներ
         մանդատներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz