Ռենե Զելվեգերը ցանկանում է չորրորդ անգամ մարմնավորել Բրիջիթ Ջոնսին

Cinema 15.01.2020   23:18   1648

Հոլիվուդյան դերասանուհի Ռենե Զելվեգերը հայտարարել է, որ կցանկանար չորրորդ անգամ էլ մարմնավորել լրագրող Բրիջիթ Ջոնսի կերպարը, որը նրան համաշխարհային ճանաչում է բերել և առաջադրվել էր «Օսկար» մրցանակի: 

kulturomania.ru-ի հաղորդմամբ, դերասանուհին խոստովանել է, որ շատ է սիրում իր հերոսին նրա ուրախ տրամադրության համար, և մեծ հաճույքով կնկարահանվեր ֆիլմի շարունակությունում:

«Հույս ունեմ Հելեն Ֆիլդինգը (Բրիջիթ Ջոնսի մասին վեպերի հեղինակ) կցանկանա, որ ևս մեկ ֆիլմ թողարկվի: Ես գիտեմ, որ նա գիրքը գրել է, դրա համար ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Զելվեգերը:

«Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմը էկրան է բարձրացել 2001 թվականին և ունեցել է կոմերցիոն մեծ հաջողություն: Այնուհետև  ֆիլմի ևս երկու  մաս է նկարահանվել՝ «Բրիջիտ Ջոնս: Բանականության եզրին» (2004 թ.) և «Բրիջիտ Ջոնս-3» (2016 թ.


 Պիտակներ
         Ռենե Զելվեգեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz