«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Դիբալային

Սպորտ 11.08.2020   20:45   385

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է Sport Mediaset-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Արքայական ակումբը պատրաստ է 26-ամյա հարձակվողի դիմաց վճարել 100 միլիոն եվրո։

Արգենտինացի հարձակվողն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիբալան ու «Յուվենտուսը» համաձայնության են եկել նոր պայմանագիր կնքելու հարցում:



 Պիտակներ
         ֆուտբոլ, «Ռեալը»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb