ՌԴ-ն քննարկում է «Սպուտնիկ V»-ն 1 միլիոն չափաբաժնով ՀՀ մատակարարելու հնարավորությունը

Իրադարձային 06.05.2021   13:53   113

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ քննարկվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութը 1 միլիոն չափաբաժնով Հայաստան մատակարարելու հնարավորությունը:

«COVID-19 համավարակի սկզբից մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանն օգնություն է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու հարցում:

Նախատեսվում են լրացուցիչ մատակարարումներ, մշակվում է մեր հայ ընկերների խնդրանքը մեկ միլիոն չափաբաժին տրամադրելու վերաբերյալ»,-ասել է Լավրովը:


 Պիտակներ
         Սպուտնիկ V


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz