ՌԴ-ն միակ երկիրն է, որը պրակտիկ օգնություն ցույց տվեց Հայաստանին այս դժվարին իրավիճակում․ Կոպիրկին

Իրադարձային 26.05.2021   15:14   85

ՌԴ-ն միակ երկիրն է, որը պրակտիկ օգնություն ցույց տվեց Հայաստանին այս դժվարին իրավիճակում։ Այս մասին այսօր «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը արդի հայ հասարակությունում» համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի խոսքերով, մեծ ջանքերի գնով դադարեցվեցին ռազմական գործողությունները, կանգնեցվեցին երիտասարդ կյանքերի կորուստները, ինչը շատ կարևոր է։ Ձեռնարկվել ու ձեռնարկվում են մեծ ջանքեր, դրվում են մեծ ռեսուրսներ, որ Լեռնային Ղարաբաղը վերադարձվի խաղաղ կյանքին, նախապայմաններ ստեղծվի նրա հետագա զարգացման համար։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս նրան, որ Հայաստանի բնակչությունը, որքան հնարավոր է շուտ հաղթահարի այն սթրեսը, որ բերեց պատերազմը, զգա իրեն անվտանգության մեջ, վստահություն ձեռք բերի վաղվա օրվա հանդեպ։ Այստեղ մեծ դեր են կատարում նաև ռուսական ռազմաբազան, մեր սահմանապահները, այդ թվում նաև այն ջանքերի շնորհիվ, որ նրանք անում են նորմալ կյանքի ապահովման համար Սյունիքում։ Մենք բոլորս գիտենք, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում անվտանգության ոլորտում մեր համագործակցության խորացման համար, այդ թվում պաշտպանական գերատեսչությունների ուղղությամբ»,- ասաց Կոպիրկինը։

Այս ամենի հետ մեկտեղ, նրա խոսքերով, սկսել է աշխատանքը եռակողմ ֆորմատով՝ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ, և այս ասպեկտը, ըստ Կոպիրկինի, ցույց է տալիս Ռուսաստանի մոտեցումը անվտանգության, դաշնակցային հարցերին։

«Այս մոտեցումը, բնականաբար, ենթադրում է բոլոր հնարավոր օգնությունները` ապահովելու դաշնակցի անվտանգությունը, նրանց շահերի պաշտպանությունը։ Եվ միաժամանակ, մենք ելնում ենք նրանից, որ այս խնդիրը արդյունավետ լուծել հնարավոր է միայն ստեղծելով ու ամրապնդելով տարածաշրջանում խաղաղ զարգացման, կայունության նախադրյալները»,- ասաց Կապիրկինը։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz