ՌԴ, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադբեջանական սահմանին և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Քաղաքական 08.06.2021   10:25   48

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ- ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների կատարման ընթացքը:

Կարևորվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը և առաջացող տարաձայնությունների քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը: Նախարարները վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում: Ինչպես տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից, ռուսական կողմից նշվել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ։


 Պիտակներ
         ԱԳ նախարարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz