Քըլըչդարօղլուն Թուրքիայի քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին

Աշխարհ 23.06.2021   13:00   54

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին, ինչպիսին անցյալ շաբաթ տեղի էր ունեցել Իզմիր նահանգի արևմտյան շրջանում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գրասենյակի վրա, հայտնում է Ahval թերթը։

«Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդն ասել է, որ պետք է պատրաստ լինեն սադրանքների։

Ավելի վաղ հարձակում էր տեղի ունեցել Իզմիրի արևմտյան շրջանում գտնվող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գրասենյակի վրա՝ 40 պաշտոնատար անձանց մասնակցությամբ հանդիպումից առաջ, որը վերջին վայրկյանին հետաձգվել է։

Հայտնի է, որ հարձակումն իրականացրել էր «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ Օնուր Գենչերը:


 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz