Քրեակատարողական ոլորտի ձեռքբերումները 2020 թվականին

Իրադարձային 30.04.2021   10:17   111

2020 թվականի ընթացքում Արդարադատության նախարարության կողմից իրականացված մի շարք բարեփոխումների արդյունքում հաջողություններ են գրանցվել նաև Հայաստանի քրեակատարողական համակարգում։

Մասնավորապես՝

  • «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ է արձանագրվել։ Վերջին 9 տարիների համեմատությամբ 2020թ-ին ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. 2011թ-ից սկսած՝ մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020թ-ին՝ 2003 ազատազրկվածներից 5 (0.25%) դեպք, որոնցից 2-ի դեպքում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկներում: 
  • Բարելավվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները․ աշխատանքները կատարվել են բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։ 
  • Լուծվել է տարիներ շարունակ ամենազգայուն խնդիրներից մեկը համարվող սննդի հարցը։ Սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, որի արդյունքում ներկայում բոլոր ՔԿՀ-ներում գործում է սննդի ապահովման նոր համակարգ։
  • Շուրջ 30 տոկոսով բարձրացվել է  քրեակատարողական ծառայողների աշխատավարձը։ Արդյունքում հնարավոր է դարձել էականորեն կրճատել համակարգում առկա թափուր հաստիքները։
  • Հետևողական միջոցներ են ձեռնարկվել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտում։ Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են տեղեկատվական բազաներ և մշակվել գործողությունների ծրագիր։ 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն


 Պիտակներ
         քրեակատարողական, ոլորտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz