Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Օրենքի ուժով 11.04.2019   13:11   669

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանինկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով դատարանը երեկ հեռացել էր խորհրդակցական սենյակ:

Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz