Քոչարյանի գործով դատավորը հրաժարվել է քննել Արամ Հարությունյանի պաշտպանների բողոքը

Օրենքի ուժով 04.06.2019   17:09   489

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը այսօր՝ հունիսի 4–ին ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին NEWS.am–ին հայտնեց Հարությունյանի պաշտպանական խմբի անդամ Հրանտ Անանյանը։

Նա նշեց, որ երեկ դատավորը կողմերին իրազեկել է իր մտադրության մասին։ Մասնավորապես՝  դատավորը կասկածներ է ունեցել, որ այն հանգամանքը, թե ինքը քննել է նաևՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի հետագա անկողմնակալ քննության համար:


 Պիտակներ
         Արամ Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz