ՔՈ կուսակցությունը համերաշխության երթ է կազմակերպում

Քաղաքական 14.06.2021   11:28   57

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը համերաշխության երթ է կազմակերպում՝ առանց կուսակցական դրոշների:

ՔՈ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Այս ընտրական գործընթացում հանրային համերաշխության մակարդակը ձգտում է զրոյի, հայհոյանքն ու ատելությունը դարձել են քարոզարշավն ուղեկցող սովորական դրսեւորումներ։ Այս ընտրարշավում մենք մեր առաջ խնդիր էինք դրել զսպելու ատելության եւ թշնամանքի մթնոլորտը, հասցնելու համերաշխության օրակարգը քաղաքացուն եւ քաղաքական ուժերին։

Այսօր արդեն մեզ հանդիպող բոլոր քաղաքացիները կարեւորում են ներքին ատելության մթնոլորտի վերացումը, իսկ քաղաքական դաշտում ավելի ու ավելի շատ դերակատարներ են որդեգրում այդ ուղերձը։

Հաշվի առնելով, որ խոսքի մակարդակում մենք ունենք լայն կոնսենսուս, ժամանակն է այն դրսեւորել գործնականում։ Բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ են թշնամության այս մթնոլորտին, բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են կողք-կողքի ապրել ընտրություններից հետո, բոլոր նրանց, ովքեր չեն գնալու եւ ժողովրդին չեն տանելու եղբայրասպանության, կոչ ենք անում լռության օրը անցկացնել միասին, քայլել երթով բոլոր այն տեղերով, որոնք խորհրդանշում են մեր անխոհեմության պատճառով նահատակված մեր եղբայրների հիշատակը, եւ տալ միասնական ուղերձ, որ մենք չենք անի ոչինչ, որը դիմացինին կդրդի գնալ անդառնալի ճանապարհով, գնալ դեպի նոր աղետներ։

Այդ օրը մեզնից ոչ մեկը չի կիրառի կուսակցական որեւէ սիմվոլ, որեւէ կարգախոս կամ ընտրելու կոչ, որը կարող է ընկալվել նախընտրական քարոզչություն։

Երթը կմեկնարկի հունիսի 19-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակից»։


 Պիտակներ
         ՔՈ կուսակցություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz